Հարցեր և պատասխաններ
Ինչպես է աշխատում ամրագրումը Nemo Travel-ում։
Ինչպե՞ս է հայտը դառնում ամրագրում։
Դուք ուղարկում եք հայտ։ Մենեջերը ստուգում է և տրամադրում է անձնական էջի մուտքը և բանկային տվյալները։Ամրագրումը կատարվում է միայն ձեր համաձայնությունից և կանխավճարի վճարումից հետո։ Ձևն ուղարկելիս ոչինչ չի ամրագրվում և գումար չի գանձվում։
Ինչո՞ւ չկա «Ամրագրել հիմա» կոճակը։
Կայքը դեռ մշակման փուլում է,դեռ աշխատում ենք միջազգային գործընկերների ներգրավմամբ լավագույն առաջարկները ներկայացնելու համար
Ինչպե՞ս վճարել։
Բանկային փոխանցումով հայկական դրամով (AMD)։ Կայքում առցանց վճարումները դեռ հասանելի չեն
Ինչ փոխարժեքով եք հաշվում։
Դրամային գումարը նշված է ձեր առաջարկում։ Հյուրանոցները վճարվում են արտարժույթով, ուստի այն հաշվարկվում է վճարման պահին կայքում նշված փոխարժեքով փոխարժեքով։
Կարո՞ղ եմ չեղարկել ամրագրումը։
Դա կախված է հյուրանոցից։ Յուրաքանչյուր առաջարկում նշված է անվճար չեղարկման ամսաթիվը և դրանից հետո չեղարկման արժեքը։ Չվերադարձվող առաջարկը հստակ նշված է։ Ամրագրված փաթեթները վերադարձի ենթակա չեն։
Վիզա պե՞տք է։
Դա կախված է ձեր անձնագրից և ուղղությունից։ Տես «Վիզաների օգնություն» էջը և ուղևորությունից առաջ միշտ ստուգեք պաշտոնական աղբյուրը։
Ինչ է պետք հյուրանոցի ամրագրման համար։
Բոլոր հյուրերի անունները՝ ինչպես անձնագրերում, և կացության ամսաթվերը։
Չգտա՞ք պատասխանը
Գրեք մեզ, կպատասխանենք հնարավորինս շուտ աշխատանքային ժամերին։